Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Պաղեստինցի ժողովուրդը կրկին օգտագործվում է ոմանց անազնիվ նպատակների համար

Պաղեստինցի ժողովուրդը կրկին օգտագործվում է ոմանց անազնիվ նպատակների համար
21.11.2023 | 08:34

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հարցազրույցում նշել է. «Հիմա մենք օգտագործում ենք դիվանագիտական միջոցներ, որպեսզի հաղթահարենք Գազայի բլոկադան, բայց եթե այդ մեթոդները չաշխատեն, կան նաև այլ տարբերակներ»։

Չնայած Ֆիդանի այս հայտարարությանը, ես վստահ եմ, որ Թուրքիան, գործնական առումով, Իսրայելի դեմ երբեք բացահայտ դուրս չի գա։ Էրդողանի հայտարարությունները, ակցիաները և այլն ունեն հիմնականում երկու նպատակ` ա. թուրքական գործոնը թանկ վաճառել Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի վրա և բ. բարձրացնել հեղինակությունը իսլամական աշխարհում՝ դուրս մղելով իրանական կոնսոլիդացնող գործոնը։

Հաշվի մեջ է նաև հակաիսլամական ճամբարում «տրոյական ձիու» մարտավարությունը Թուրքիայի տեսքով։ Չմոռանանք, որ Իրանի առաջարկի շուրջ այդպես էլ չձևավորվեց կոնսենսուս՝ «հրաժարվել Իսրայելին էներգետիկ և այլ մատակարարումներից»։

Այնպես որ, պաղեստինցի ժողովուրդը կրկին օգտագործվում է ոմանց անազնիվ նպատակների համար։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 31925

Մեկնաբանություններ